www.mkhotel.am


24.09.2014 08:23




 Իջևան քաղաքը հանդիսանում է Տավուշի մարզկենտրոնը: Քաղաքը գտնվում է Երևանից 135 կմ հյուսիս, Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին, Աղստև գետի ափերին: Քաղաքը  շրջապատված է  անտառածածկ լեռներով, 

լեռները տեղ-տեղ վ

երածվում են ալպյան 

մարգագետինների: 

Կլիման այստեղ մեղմ է և տաք, սառնամանիքներ հազվադեպ են  պատահում:  
 Ձյուն տեղում է հիմնականում փետրվարին, բայց արագ հալչում է: Օդի միջին ջերմաստիճանը  օգոստոսին մոտ 28°C է, հունվարին՝ մոտ 0°C,  

տարեկան տեղումների քանակը՝  մինչև 563 մմ:


                                                                             
  Քաղաքի պարծանքն է Դենդրոպարկը, որտեղ հավաքված են հազվագյուտ ծառերի և բույսերի հսկայական քանակություն: 1985-ից 1990 թվականներին Իջևանում ամեն տարի անցկացվում էին քանդակագործների համաժողովներ, իսկ հաղթողների աշխատանքները այժմ էլ զարդարում են քաղաքի կենտրոնական այգին, որտեղ կարելի է թարմ օդ շնչել, լսել Աղստև գետի խշշոցը, զբոսնել ծառուղիներով, հիանալ քանդակներով և պարզապես

հանգստանալ:

  Իջևանի լեռները ծածկված են խիտ անտառներով (հենց այս տարածաշրջանում են գտնվում 

Հայաստանի անտառների 60%-ը),

որտեղ 

աճում են կաղնիներ,  

բոխի, 

հաճարենի, վայրի կեռասենի, 

ալոճենի և այլն: Վայրի մրգատու ծառերից գերակշռում են 

տանձենիները, 

սալորենիներ և 

այլն, ինչպես նաև  բազմաթիվ հատապտուղներ՝ ազնվամորի, մոշ: Բազմազան է նաև կենդանական աշխարհը: Այստեղ կարելի է հանդիպել արջերի, գայլերի, վարազների,  լուսանների, նապաստակների և այլն: Հաճախ բարձր երկնքում կարելի է տեսնել արծիվների և բազեների թռիչքը: 

  Իջևանը հանդիսանում է հանրապետության հյուսիս-արևելյան դարպասը: Նրանով է անցնում 

Երևան-Թբիլիսի միջպետական  

ավտոմայրուղին:

 

Ժամանակակից Իջևանի մերձակայքով շատ վաղ ժամանակաշրջանում անցնում էր առևտրական 

քարավանների խոշոր 

ճանապարհ, և այդտեղ 

կար հյուրեր ընդունելու կացարան՜ իջևանատուն 

(հին անունը՝ քարվանսարա, այստեղից էլ Իջևանի 

նախկին՝ Քարվանսարա անվանումը): 

Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ իջևանա-տունը գտնվել է ժամանակակից քաղաքից 

10 կմ հարավ, Աղստևի ձախ 

ափին, որտեղ 

մինչ այժմ էլ պահպանվել են վաղեմի բաղնիքի ավերակները:

                                                                               



 Իջևանը հնուց հռչակված է նաև իր գորգագործությամբ, այստեղ հյուսված գորգերը առանձնանում են իրենց ներկերի պայծառությամբ և նկարների նրբությամբ: Հայաստանի Պատմության  պետական թանգարանում այժմ էլ ցուցադրված են հնագույն իջևանյան  գորգերի հիանալի նմուշներ: Քաղաքի մուտքի մոտ է գտնվում Իջևանի գինու գործարանը, որը հայտնի է անկրկնելի համ ունեցող գինիներով: Այստեղ կարելի է կազմակերպել էքսկուրսիաներ,  հետևել արտա-դրական պրոցեսին, համտեսել գինիներ, ինչպես նաև,  ցանկության դեպքում, 

գնել գինիներ անմիջապես գործարանի խանութից: Իջևանի տարածաշրջանի  ամենաայցելվող 

վայրերից է նաև Մակարավանքը: 


                                                                        


                                                                                                 

  Այն իսկական գլուխգործոց է հրաշագեղ բնության գրկում, որը հիացնում է իր վեհությամբ և վաղեմությամբ: Տարածաշրջանում կան նաև այլ բազմաթիվ մատուռներ և վան-

քեր: Բազմաթիվ են նաև քարանձավները և ջրվեժները: Տարածաշրջանը գրավիչ է նաև ակտիվ հանգստի սիրահարների համար: Այն իդեալական վայր է հետիոտն արշավների, հեծանվային ուղևորություններ, ձիարշավների և ակտիվ հանգստի այլ տեսակների կազմակերպման համար:  


                                                                    



   Մայիսյան Կամուրջ հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան և Իջևան-Բերդ ավտոմայրուղիների խաչմերուկում, Իջևան քաղաքից 12 կմ  հեռավորության վրա, Աղստև գետի անմիջական հարևանությամբ: Մոտակայքում են գտնվում Մակարավանքը և Կիրանցի պատմամշակութային հուշարձանները: 

                                                                       

                                                                                                 
 Համալիրը ունի հանդիսությունների շքեղ դահլիճ (260 անձի համար), նրբաճաշակ ձևավորված 16 հյուրանոցային համարներ, որտեղ կարելի է հարմարա-վետ հյուրընկալվել ընտանիքով, իսկ 

ծառայությունների ցածր գները հաճելիորեն կզարմացնեն Ձեզ: 



                                                         

Яндекс.Метрика

www.mkhotel.am © 2011-2014 Բոլոր իրավունքները պաշտպանված են